01 / 02
Վաճառքի մասնագետ
«Կապիտալ մոթորս»ը փտնրում է վաճառքի մասնագետ՝ Kia Armenia-ի իր թիմին միանալու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պատրաստել շուկայի կարիքների վերաբերյալ հետազոտական հաշվետվություններ,
- Հետազոտել և վերլուծել մրցակցությունը և առաջարկել բարելավման ծրագրեր,
- Մասնակցել պատվերների գործընթացներին և ապահովել, որ պատվիրված մեքենաները համապատասխանեն շուկայի կարիքներին,
- Կառավարել PDI (Per Delivery Inspection) գործընթացները,
- Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին մատուցել ապահովագրական և պաշտոնական գրանցման ծառայություններ,
- Ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների կանոնավոր սպասարկումը (ցուցասրահում և պահեստում);
- Կազմակերպել ցուցասրահում մեքենաների ցուցադրությունը,
- Դիմավորել հաճախորդներին և տրամադրել խորհրդատվություն,
- Ստեղծել և պահպանել ակտիվ շփում առկա և պոտենցիալ հաճախորդների հետ,
- Հաճախորդներին ներկայացնել տրանսպորտային միջոցների առանձնահատկությունները,
- Հաճախորդներին և պոտենցիալ հաճախորդներին բացատրել երաշխիքային պայմաններն ու ծառայությունները,
- Բանակցությունների միջոցով իրականացնել վաճառք,
- Պատրաստել առուվաճառքի պայմանագրեր և այլ փաստաթղթեր,
- Գնված մեքենաները պատրաստել՝ դրանք հաճախորդներին հանձնելու նպատակով,
- Իրականացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը վաճառքի և բանկային վարկերի համար՝ ավտովարկերի դեպքում.
- Պատրաստել ու պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել վաճառքի փաթեթներ ու առաջարկներ,
- Ձեռք բերել նոր համագործակցություններ, որոնք միտված են բարելավելու վաճառքները,
- Մշտապես թարմացնել հաճախորդների տվյալների բազաները,
- Առաջարկել վաճառքի արշավներ և մասնակցել դրանց իրականացմանը,
- Արդյունավետ համագործակցել Kia Armenia-ի վաճառքի այլ մասնագետների հետ, կիսվել փորձով և տեղեկատվությամբ;
- Իրականացնել վաճառքի վերաբերող այլ գործառույթներ։
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ և ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Առնվազն 3 տարվա փորձ վաճառքի ոլորտում,
- Գերազանց միջանձնային հաղորդակցման հմտություններ ինչպես հաճախորդների, այնպես էլ վաճառքի թիմի անդամների և Kia Armenia աշխատակիցների հետ,
- Հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
- Ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ օրենքների և իրավական ասպեկտների լավ իմացություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների շատ լավ իմացություն,
- MS Office և G Workspace-ի գերազանց իմացություն,
- Ավտոմոբիլային արդյունաբերության միտումներին և տեխնոլոգիաներին ընդհանրապես և Kia տեխնոլոգիաներին, մասնավորապես, արդի մնալու ունակություն,
- Kia Armenia-ի վաճառքի նպատակային կարիքները բավարարելու համար մի շարք առաջադրանքներ կատարելու ունակություն,
- Ավտոմոբիլային արդյունաբերության գերազանց իմացությունը և իմացությունը առավելություն է,
- Ճնշման տակ աշխատելու և սեղմ ժամկետների պահպանման կարողություն: