Գաղտնիության քաղաքականություն

Ընդհանուր դրույթներ

 

«Կապիտալ մոթորս» ՍՊԸ-ն (այսուհետ՝ «Կապիտալ մոթորս», Մենք, Մեր, Մեզ) գործածում է սույն կայքը (Կայք), որպես Kia-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչի իր գործունեությանը մասին հանրության տեղեկացնելու համար: 

«Կապիտալ մոթորս»-ը երաշխավորում Ձեր գաղտնիությունը: Այս հայտարարությունը անդրադառնում է ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է «Կապիտալ մոթորս»-ը վարվում այդ տեղեկատվության հետ:

«Կապիտալ մոթորս»-ը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` պահպանելու առցանց այցելուների գաղտնիությունը: Եթե Դուք ունեք հարցեր սույն Կայքի Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝

  • զանգահարելով 011 777-222
  • գրելով մեր էլեկտրոնային հասցեին՝ info@kia.am

 

Տեղեկատվության հավաքագրում

 

«Կապիտալ մոթորս»-ը չի պահանջում իր այցելուներց տրամադրել անձնական տեղեկատվություն իր Կայքն այցելելու համար: «Կապիտալ մոթորս»-ը չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, քանի դեռ այցելուները կամավոր կերպով չեն տրամադրում դա, բացառությամբ որոշ անձը չհաստատող տեղեկատվության Կայքի ներքին վերանայման համար: Այն ներառում է այցելուների քանակը, դիտված էջերը և այլ նման տեղեկություն, որն օգտագործվում է Կայքը բարելավելու և Ձեր այցելությունը հնարավորինս բավարարող դարձնելու համար:

«Կապիտալ մոթորս»-ը կարող է այդ տեղեկատվությունը տրամադրել իրեն ծառայություն մատակարարողներին, բացառապես «Կապիտալ մոթորս»-ի անունից առաջադրանքների կատարման, ինչպես նաև Կայքի պահպանման նպատակով: Ծառայություն մատակարարողներին, սակայն, չի թույլատրվում օգտագործել այդ տեղեկատվությունը սեփական նկատառումներով կամ կիսվել այդ տեղեկատվությամբ երրորդ անձանց հետ, բացառությամբ օրենքով կարգավորվող դեպքերի: «Կապիտալ մոթորս»-ը չի վաճառում այդ տեղեկատվությունը առևտրային նկատառումներով:

 

Պրոֆիլ

 

Թխուկ ֆայլերից (cookies) և լոգ ֆայլերից (log files) ստացված տեղեկատվությունը պահվում է Կայքի այցելուների դիտողական նախընտրություններին հետևելու համար, սակայն անձնական տեղեկություններ այս միջոցների օգտագործմամբ չեն հավաքվում և դրանք երրորդ անձանց չեն տրամադրում:

 

Թխուկներ (Cookies)

 

Թխուկը (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայքը: «Կապիտալ մոթորս»-ը չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի ընդհանուր շարժը հետազոտելու և այցելուների փորձը բարելավելու համար: Շատ բրաուզերներ ունեն թխուկներն անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով Դուք կօգնեք Մեզ բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը:

 

Լոգ Ֆայլեր (Log Files)

 

Շատ ինտերնետ կայքային սերվերների նման, «Կապիտալ մոթորս»-ը նույնպես հավաքում է կոնկրետ տեղեկատվություն և պահպանում դրանք լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), հետադարձման/ելքի էջերը, պլատֆորմի տեսակը, օր/ժամ, ինչպես նաև սեղմումների քանակը: Այս` անձը չհաստատող տեղեկատվությունը օգտագործում է միտումները (trends) ուսումնասիրելու, կայքը կառավարելու, Կայքում այցելուների շարժին հետևելու համար: Այս ավտոմատ կերպով հավաքվող տեղեկատվությունը առանց Ձեզ զգուշացնելու չի միացվելու Ձեր անձնական տեղեկատվության հետ և/ կամ օգտագործվելու այլ նպատակներով:

 

Հղումներ

 

Այս կայքէջը պարունակում է այլ կայքերի հղումներ: «Կապիտալ մոթորս»-ը չունի վերահսկողություն և պատասխանատու չէ այլ կայքերի բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար: Խրախուսելի է նույնպես կարդալ անձնական տեղեկատվություն հավաքող այլ կայքերի գաղտնիության հայտարարությունները:

 

Անչափահասների վերաբերյալ

 

«Կապիտալ մոթորս»-ը 18-ը չլրացած անձանցից գիտակցաբար չի հարցնում և չի պահպանում անձնական տեղեկատվություն, ինչպես նաև չի սպասարկում նրանց:

 

Փոփոխությունների ծանուցում

 

Գաղտնիության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ վերանայվում և թարմացվում է: Փոփոխությունների մասին տեղեկանալու համար, խորհուրդ ենք տալիս ժամանակ առ ժամանակ վերանայել այս Գաղտնիության քաղաքականությունը: